fbpx
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը հետ կանչել ԱՄԷ-ում և Բահրեյնում ՀՀ դեսպանին

Armen Sargsyan voroshum

Հուլիսիս 20-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մհեր Մկրտումյանին հետ է կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Փաստաթուղթը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Մհեր Մկրտումյանին հետ կանչել դեսպանի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում:

Մկրտումյանը 2018թ-ից Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր, 2019թ. նոյեմբերի 29-ից` Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը (նստավայրը’ Աբու Դաբի)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ