ԱՄՆ-ում որոշվել է առգրավել ավելի վաղ կալանավորված լցանավը, որով Հյուսիսային Կորեա էին տեղափոխվում նավթամթերքներ։
Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան ԶԼՄ-ներից։
Նման որոշում է կայացվել, որովհետև ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ թույլ չեն տալիս նման բան իրականացնել։
Նշվում է, որ լցանավը պատկանում է Սինգապուրի քաղաքացու, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրան ներկայացվել է փողերի լվացման ու պատժամիջոցները խախտելու մեղադրանքներ։