Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ Երասխի հատվածում․ ՊՆ

Ամենադիտվածներ

ce9e8a9db3e536baec8fe768770da188

Ասյօր՝ հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, իսկ ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։

«Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո», – ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ