fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում առգրավել են Հյուսիային Կորեա նավթամթերք տեղափոխող լցանավը

ԱՄՆ-ում որոշվել է առգրավել ավելի վաղ կալանավորված լցանավը, որով Հյուսիսային Կորեա էին տեղափոխվում նավթամթերքներ։

Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան ԶԼՄ-ներից։

Նման որոշում է կայացվել, որովհետև ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ թույլ չեն տալիս նման բան իրականացնել։

Նշվում է, որ լցանավը պատկանում է Սինգապուրի քաղաքացու, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրան ներկայացվել է փողերի լվացման ու պատժամիջոցները խախտելու մեղադրանքներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ