Այսօր Ազգային ժողովն ընտրեց ԱԺ նախագահի 2-րդ տեղակալին։
Այդ պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել էր Հակոբ Արշակյանի թեկնածությունը։
Փակ, գաղտնի ձևով կատարված քվեարկության արդյունքում՝ Արշակյանը 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ԱԺ փոխնախագահ։
Նա շնորհակալություն հայտնեց վստահության համար։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի 3-րդ տեղակալը պետք է լինի արդեն ընդդիմության թեկնածու։
Հիշեցնենք, որ նաև, որ երեկ ԱԺ նախագահի տեղակալ էր ընտրվել նաև ՔՊ-ից Ռուբեն Ռուբինյանը։