Օգոստոսի 25-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մեկնում է Դուբայ:
Նվագախումբը այնտեղ մասնակցելու են դասական երաժշտության InClassica 10-րդ միջազգային փառատոնին, որը մեկնարկել է օգոստոսի 15-ին և կտևի մինչև սեպտեմբերի 26-ը:
Փառատոնային 43 օրերի ընթացքում երաժշտական խոշորագույն իրադարձությանը կմասնակցեն համաշխարհային ճանաչում ունեցող 38 կատարողներ, 8 առաջատար նվագախմբեր, 12 դիրիժորներ։
Փառատոնին զուգահեռ Դուբայում կանցկացվի դաշնամուրային մրցույթի եզրափակիչ փուլը։ Այն մեկնարկել է օգոստոսի 15-ին և կտևի մինչև սեպտեմբերի 3-ը։ Մրցույթին մասնակցում են տարբեր երկրներում նախընտրական փուլը հաղթահարած 14 դաշնակահարներ։
Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև դասական երաժշտության մերձավորարևելյան ակադեմիայի (Middle EastClassical Music Academy) շնորհանդեսը։