Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սամուել Ումտիտին չի ցանկանում հեռանալ ակումբից։
Այս մասին հայտնում է Marca-ն։
Չնայած սրան, «Բարսան» պատրաստ է անվճար բաց թողնել 27-ամյա պաշտպանին։
Նշենք, որ ֆրանսիացին նախորդ մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 13 հանդիպում։
Նա Իսպանիա է տեղափոխվել 2016 թվականին։