ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հակոբջանյանը։
Այս մասին փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է Կառավարության e-gov.am պաշտոնական կայքում։
Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-333-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով։