Օգոստոսի 25-ից 26-ը Երևանում կայացել են խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ստորաբաժանումների միջև։
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի շուրջ և գույքագրել են երկու պետությունների միջև առկա իրավապայմանագրային դաշտը։
- Պետք է շրջադարձային քայլեր արվեն ազգային փոքրամասնությունների ոլորտում․ Բաքոյան
- ԱԺ-ն ընդունեց Կառավարության ծրագիրը
Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի հետ կայացած հանդիպման ընթացքում առանձնակի ընդգծվել է երկկողմ իրավապայմանագրային դաշտի արդիականացման ուղղությամբ համաձայնեցված քայլերի իրականացման կարևորությունը։
Խորհրդակցությունների արդյունքներով ստորագրվեց համապատասխան արձանագրություն: