Երեկ՝ օգոստոսի 27-ին, ժամը 21:58-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում այրվում է մանկապարտեզ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնե հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի մեկհարկանի փայտե շինությունում (423 քմ)։
Նախարարությունից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 23։34-ին, մարվել՝ օգոստոսի 28-ի ժամը 00։57-ին։ Այրվել են շինության առաստաղը (մոտ 80 քմ), միջսենյակային պատերը (մոտ 100 քմ), և ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 50 քմ)։