fbpx
Զինված Ուժեր

Արշակ Կարապետյանն ընդունել է ՌԴ-ից ժամանած պատվիրակությանը

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ՀՀ ՊՆ ղեկավար Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

«ՌԴ ՊՆ պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Վալերի Ժիլան ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը», – նշվում է տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ