Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 18 645-ով: Համավարակի ողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7 012 599-ի։
Մեկ օրում մահվան 793 նոր դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 187 200 պացիենտ:
Առողջացածների թիվը մեկ օրում աճել է 15 256-ով: Ընդամենն առողջացել է 6 270 731 մարդ: