fbpx
Սպորտ

Ես ինձ Ռեալում լավ եմ զգում․ Բեյլ

«Ռեալի» և Ուելսի հավաքականի վինգեր Գարեթ բեյլը խոստովանում է, որ այժմ իրեն լավ է զգում Մադրիդում, իսկ «Տոտենհեմում» մեկ տարվա վարձակալությունն իրեն հոգեբանորեն օգնել է։

Ֆուտբոլիստը նշել է, որ ԵՎՐՈ-ի ժամանակ ելույթները ցույց են տվել, որ լոնդոնյան վարձակալությունն իրեն օգնել է:

«Հիմա ես նույնկերպ ինձ լավ եմ զգում Մադրիդում: Ցանկացած խաղացող կարող է փաստել, որ եթե ինչ-որ տեղ իրեն հոգեբանորեն լավ է զգում, ուրեմն նույն տեղում իրեն լավ կզգա նաև ֆիզիկապես ու ավելի լավ կխաղա: Հիմա ևս ինձ հարմարավետ եմ զգում այն ոճում, որով խաղում է «Ռեալը»:

Ես միշտ լավ հարաբերությունն եմ ունեցել Կառլո Անչելոտիի հետ, սակայն մեկնարկային կազմում հայտնվելու համար պետք է քեզ դրսևորես: Ես լավ նախապատրաստական շրջան եմ անցկացրել: Ֆուտբոլում պետք է միայն լավ խաղաս»,-ասել է Բեյլը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ