Կրթություն

Վթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կա զոհ ու 5 վիրավոր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

2021 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 191-րդ կիլոմետրի հատվածում, տղամարդը «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ենթարկվել ավտովթարի, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր», – ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ