Կառավարության սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի սահմանամերձ Ռանչպար համայնքի մեծ մասը կգազաֆիկացվի այս տարվա ընթացքում։
Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի Facebook-ի էջից։
Նշվում է, որ խոսքը համայնքի 75 տոկոսի մասին է, իսկ մյուս 25 տոկոսը կիրականացվի առաջիկա տարիների ընթացքում։
Ըստ աղբյուրի՝ ծրագրի արժեքը 126 միլիոն դրամ է, որի 65 տոկոսը տրամադրում է կառավարությունը։
Նշվում է նաև, որ բնական գազ ունենալը երկար տարիներ երազանք է եղել բնակիչների համար։