fbpx
Զինված Ուժեր

Տեղի է ունեցել ԶՈւ իրավաբանների հավաք-խորհրդակցություն

Սեպտեմբերի 10-ին Պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ ԶՈւ գլխավոր շտաբում անցկացվել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն։

Նշվում է, որ հավաք-խորհրդակցությունն ուղղված էր իրա­վաբանների՝ իրենց գործառութային պարտականությունների արհեստավարժ կատա­րման ու մասնագիտական պատրաս­տու­թյան մա­կար­դակի բարձրացմանը։

ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավա­բանական ծառայության պետ, գնդապետ Կ. Միր­զո­յանը հավաք-խորհրդակցության մասնակիցներին տվել է հանձնարարականներ` իրավական աշխա­տանքների արդյունավետությունն է´լ ավելի բարձրացնելու ուղղությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ