Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ։
Ուղերձներում մասնավորապես ասված է, որ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա։
ՌԴ նախագահի խոսքով՝ այս հարաբերությունների զարգացումը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին։
Պուտինը նշել է նաև, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հաստատվել է սերտ գործակցություն։