Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Նիդերլանդների Մաաստրիխտի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվում է Հայաստանի դրոշը։
«Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ հայկական դրոշը ծածանվում է Մաաստրիխտի քաղաքապետարանի վրա, որտեղ 4-րդ դարում եկել է Սուրբ Սերվասը `առաջին հայը Նիդերլանդներում:
- Վարչապետ հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին
- Անկախ պետությունը մեր անձնական արժանապատվության ու ինքնության գլխավոր երաշխավորն է․ ՄԻՊ
Շնորհակալություն Մաաստրիխտ»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Մաաստրիխտ քաղաքում է ստորագրվել Եվրոպական Միության ստեղծման մասին պայմանագիրը 1992 թվականին։