«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խավիեր Սավիոլան մեկնաբանել կատալոնացիների գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին աշխատանքից ազատելու մասին լուրերը։
Սավիոլան նշել է, որ պետք է համբերատար լինել Կումանի հարցում։
«Պետք է համբերատար լինել Կումանի հարցում, նա իրեն լավ դրսևորեց նախորդ մրցաշրջանում:
Այսօր ֆուտբոլում համբերությունն է պակասում: Հուսով եմ, որ «Բարսայի» խնդիրները հնարավորինս շուտ կդադարեն:
Երկու-երեք հաղթանակներից հետո վստահությունը կգա և հետո ամեն ինչ լավ կլինի»,-ասել է նա։
Այս մասին տեղեկանում ենք Todomercadoweb-ից:
