Իսպանիայում ընթանում է շախմատի կանանց Աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի ընտրանին։
2-րդ տուրում մերոնք մրցել են Ադրբեջանի հավաքականի հետ։
4 տախտակներից 2-ում հանդես եկող Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտություն են կրել, իսկ մյուս 2-ում հանդես եկող Սուսաննա Գաբոյանն ու Աննա Սարգսյանը հաղթել են։ Այսպիսով՝ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Այս տուրից հետո առաջատարը Ռուսաստանի հավաքականն է՝ 4 միավորով, որին հետապնդողների մեջ է նաև Հայաստանի հավաքականը՝ 3 միավորով։