fbpx
Աշխարհ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել 100 պետության ղեկավար

Կայացել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա փակման միջոցառումը։

Նշված ժամանակահատվածում ՄԱԿ-ում ելույթ են ունեցել 100 պետությունների ղեկավարներ, 52 վարչապետներ, 3 փոխնախագահներ և 34 նախարարներ։

Այս մասին հայտարարել է ՄԱԿ ԳԱ-ի նախագահ Աբդուլլա Շահիդը։

Նա նաև հայտնել է, որ նշված շաբաթվա ընթացքում միջազգային ֆորումի 93 մասնակից օգտվել է Նյու Յորքում պատվաստվելու հնարավորությունից, ինչպես նաև 840-ից ավել մարդ կորոնավիրուսային թեստ է հանձնել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ