Հասարակություն

Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և Messenger-ը համաշխարհային անջատումներ ունեն

Facebook Instagram WhatsApp Messenger

Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և Messenger-ը համաշխարհային անջատումներ ունեն։ Խնդիրը կա նաև Հայաստանում։

Աշխարհի տարբեր երկրներից Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի և Messenger-ի օգտատերերը հայտնում են, որ անջատվել է կապը այս ծրագրերի համար և չեն կարողանում օգտագործել։

Այս մասին կարելի է տեղեկանել DownDetector կայքում։ Կայքից կարելի է տեղեկանալ, թե որտեղից են օգտատերերը գրում դրա մասին։

Երևանի ժամանակով, ժամը 20:00-ից սկսած, այս հավելվածների խափանվածության մասին սկսել են ահազանգել ամբողջ աշխարհից։

Facebook-ը և մյուս հավելվածները նույնպես իրենց Twitter-ի էջերում հայտնել են խափանման մասին։ Facebook-ը մասնավորապես գրում է.

«Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդիկ դժվարություններ ունեն մեր ծրագրերի և հավելվածների մուտք գործելու հետ կապված: Մենք աշխատում ենք ամեն ինչ հնարավորինս արագ կարգավորելու համար, և ներողություն ենք խնդրում անհանգստության համար»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ