fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 36 վարակակիր: Նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13646 քաղաքացու հետազոտություն, որից 1197-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ