fbpx
Առողջապահություն

601 նոր դեպք, 891 ապաքինված ու 26 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 272 957 դեպք, որոնցից 249 158-ն` առողջացած, 5575-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5814 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 601 նոր դեպք: Ունենք 891 առողջացած, 26 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 16 997 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 811 131 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ