Ոստիկանությունը բացահայտել է՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման փաստը վկայող կեղծ հավաստագիր տալու դեպքեր։
Նման քայլի է գնացել Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը, ով գյուղի բնակիչներից մի քանիսին կեղծ հավաստագրեր է տվել այն դեպքում, երբ նրանք չեն պատվաստվել։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Բուժքույրը բերման է ենթարկվել ու տվել խոստովանական բացատրություն։