Վերաքննիչ դատարանը մերժել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու հարցով պաշտպանական կողմի բողոքը: Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը պատրաստվում է այդ որոշումը ստանալուց հետո պարտադիր կարգով դա բողոքարկել:
«Չգիտեմ, թե որ ատյանով, չգիտեմ, թե երբ, հետագայում միջազգային որ դատարանում կստացվի, բայց հավաստիացնում եմ, որ Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքի սահմանափակման ոչ իրավաչափ լինելը արձանագրվելու է միանշանակ»,- նշել է պաշտպանը: