Ամերիկայի Միացյալ Նահանգներում միլիարդատեր Մարկ Լորայի ջանքերով կկառուցվի ուտոպիստական քաղաք։
Այս մասին տեղեկացնում է USA Today-ը։
Նշվում է, որ այն մինչև 2030 թվականը կարող է ունենալ 50 հազար բնակիչ։
Քաղաքը կոչվելու է Telos: Այն գործելու է վերականգնվող էներգիայի աղբյուրներով, իսկ բնակիչները տեղաշարժվելու են ինքնավար մեքենաներով։ Գաղափարական առումով՝ Telos-ը հավասարության և կապիտալիզմի խառնուրդ պետք է լինի։
Ըստ աղբյուրի՝ քաղաքը ստեղծելու ծրագիրը գերազանցելու է 400 միլիարդ դոլարը։
Դրա ստեղծման կոնկրետ վայր դեռևս ընտրված չէ։