Այս տարի հոկտեմբերի 15-24-ն անցկացվել է Օնտարիոյի միջազգային կինոփառատոնը, որին մասնակցել է նաև Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասներ» ֆիլմը։
Ֆիլմում իրադարձությունները զարգանում են 2016 թվականի ապրիլին։ Գերմանացի լրագրողը գալիս է Արցախ՝ լուսաբանելու բռնկված պատերազմը։ Այդ ընթացքում նա ծանոթանում է Սոֆյա անունով օպերային երգչուհու հետ, որից հետո արդեն իրադարձությունները զարգանում են բավական հետաքրքիր կերպով։
Ավետիսյանի Ֆիլմը կինոփառատոնում 4 մրցանակի է արժանացել։
Այս մասին տեղեկանում ենք կինոփառատոնի լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ ֆիլմը մրցանակ է ստացել «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար» եւ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգերում։