Մահափորձ է իրականացվել Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի նկատմամբ։
Այս մասին հայտնում են մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում՝ IRNA-ն, France-Presse-ը, Arab News-ը և այլն։
Նշվում է, որ մահափորձն իրականացվել է անօդաչուի միջոցով, որը հարվածել է վարչապետի նստավայրին։ Անվտանգության ծառայության իրականացրած անհրաժեշտ գործողությունների արդյունքում վարչապետը չի տուժել։
Ըստ աղբյուրիներից մի քանիսի՝ տուժել են անվտանգության 3 աշխատակիցներ։