fbpx
Սպորտ

Հարի Քեյնը գերազանցել է 114 տարվա վաղեմության ռեկորդը

Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակներում Անգլիան երեկ մրցեց Սան Մարինոյի ընտրանու հետ և ջախջախեց վերջինիս 10-0 հաշվով։

Այս խաղում իր հաշվին պոկեր գրանցեց անգլիացիների առաջատարներից Հարի Քեյնը, ով դրանով ռեկորդ սահմանեց հավաքականում։

Նա հասցրել է 2021 թվականի ընթացքում արդեն 16 գոլ հեղինակել հավաքականում, ինչը բացարձակ ռեկորդ է։ Բանն այն է, որ մեկ օրացույցային տարվա ընթացքում հավաքականի ոչ մի ֆուտբոլիստ պատմության մեջ այդքան մեծ թվով գոլեր չի հեղինակել։

Նշենք, որ նախորդ ռեկորդը պատկանում էր Ջորջ Հիլդսոնին, ով 1908 թվականին դարձել էր 12 գոլի հեղինակ հավաքականում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ