fbpx
Հասարակություն

ՀՀ մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում կամ էլ մառախուղ է

Հայաստանի Հանրապետության մի շարք հատվածներում ձյուն է տեղում կամ էլ մառախուղ է։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ձյուն է գալիս Արագածում, Ապարանում Արթիկում, Սևանում, Ճամբարակում, Գավառում, Ջերմուկում, Հրազդանում ու Չարենցավանում։ Մառախուղ է Սյունիքի մարզի «Մեղրու սար», Սիսիանի «Զանգեր» և Համլետավան-Քաջարան ավտոճանապարհին։

ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ