fbpx
Հասարակություն

Անցած շաբաթ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։

«Նոյեմբերի 11-ից 28-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1321 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 218 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 93, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 258 անձ։ 93 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ առանց համարանիշերի, 2-ը՝ փոխարինված հաշվառման համարանիշերով, 12-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 17-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 161-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Բացի այդ, պարեկները ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 59 անձի՝ հայտնաբերելով 6 հետախուզվողի, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ