fbpx
Քաղաքականություն

Ո՞ւմ է անհրաժեշտ Արցախյան կոնֆլիկտը և ինչո՞ւ է կարևոր ժողովրդավարության հաղթանակը․ Այվազյանի վերլուծությունը

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանի վիճակին, Ռուսաստանի ազդեցությանը, ռուսամետներին, իշխանությանը, ժողովրդավարությանը, պատերազմին ու բուն հակամարտությանը։

«Հայաստանում վերլուծաբանների ազգայինի քողի տակ ծպտված ռուսամետ կուտոկը ամեն կերպ ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու, քառասունչորսօրյա պատերազմի, պատերազմի ընթացքում Հայաստանին զենք չմատակարարելու, մատակարածի անորակության կամ պակասի մեջ ռուսների մեղքերը բարդում է Նիկոլի և իր իշխանության վրա։

Անչափելի կարա թվա այն հիրավի մեղադրանքները, որոնք կարելի է առաջադրել վերջիններիս, բայց այլևս անառարկելի է դարձել, որ Կրեմլը, կրեմլահպատակ այս վերլուծաբանները և պրոկրեմլյան քաղաքական ուժերն ու անհատները, որոնք կոռումպացված են մինչև վերջին բջիջները, առաջին մեղավորներն են կոնֆլիկտի կարգավորված չլինելու, Արցախի ինքնորոշված կարգավիճակ չունենալու, և պարտերազմի պարտության մեջ։

Թվեմ հերթով և պատկերացնեք, թե ինչու. նախ արժեքային առումով, ինչքան էլ տեղին մեղադրենք Նիկոլին «իզմերի» մերժման ու քաղաքական արժեքային համակարգը չկրելու մեջ, միևնույն ժամանակ նա և իր իշխանությունն ընկալվում է որպես ժողովրդավարության առաջամարտիկ։ Շատերը չեն համաձայնվի և միգուցե հիմնավորեն ու ապացուցեն, որ այդպես չէ, բայց ընկալումը անհերքելի է։ Ժողովրդավարությունների դեմ պայքարում են կոռումպացված կիսաժողովրդավարություններն ու բռնապետությունները։ Արժեքային առումով Ադրբեջանի հաղթանակը Ռուսաստանին սրանով էր անհրաժեշտ։ Ռուսաստան, որ ասում եմ Թուրքիան էլ հետն է։ Այս իմաստով նաև կարող եք այստեղ դասակարգել Իրանին, որից շատերը կտրուկ օգնություն էին ակնկալում մեր կողմին։ Այս պարտությունով ի ցույց է դրվում, որ ժողովրդավարությունները պարտվում են։

Գանք պատերազմի իրական արդյունքներին. 94-ի զինադադարը Կրեմլի կողմից ստիպելով են կնքել, որը չի եղել խաղաղության կամ հաշտության փաստաթուղթ։ 20-ի հայտարարությունը ևս Կրեմլի կողմից ստիպելով են կնքել տվել, որը նույնպես խաղաղության կամ հաշտության փաստաթուղթ չէ։ Բայց ժողովրդավարության պարտություն հռչակելը պարտադիր է եղել։ Իրականում չկա հաղթանակ։ Պատերազմն անդառնալի կորուստների է հանգեցնում բոլոր կողմերի համար, բացի երրորդ կողմից, որը զենք է մատակարարում և ազդեցությունն է պահպանում։ Ոչ մենք ենք հաղթած եղել նախկինում, ոչ էլ իրենք են հաղթած հիմա, կա զգացողություն և եղել է զգացողություն պարտվածի, և հաղթածի իմիտացիա։ Այստեղից եզրակացնենք, որ չկա բռնապետության կամ կիսաժողովրդավարության հաղթանակ, այլ կա դրա իմիտացիա։

Հիմա գանք ռազմին. Ռուսաստանը մեզ մատակարարել է սպառազինություն, որոնք համարվում էին հաղթաթղթեր լայնածավալ էսկալացիայի ժամանակ, օրինակ Իսկանդեր, Սու-30, որոնք չեն կատարել իրենց առաջադրանքները, քանի որ մեկի մարտագլխիկը կա՛մ չեն ակտիվացրել ռուսական կողմից, կա՛մ խոտան են վաճառել մեր կողմին, այսինքն մեծ պատրոններ։ Մյուսի պարագայում չեն տվել հրթիռները։ Ինչու՞ հարցին էլ կարող եք գլխի ընկնել, թե ինչ կպատասխանեմ։ Սրա հակառակ կողմում Ռուսաստանը երեք միլիարդ դոլարից ավել հարձակվողական սպառազինություն է վաճառել Ադրբեջանին, որոնք անդադար՝ 44 օր, արձակվել են մեր ուղղությամբ և հազարավոր կյանքեր են արել։

Էս-300-ները և այլ հակաօդային պաշտպանական համակարգեր բախումների առաջին ժամերին խոցվել են։ Դրանք նույնիսկ իրենք իրենց ի վիճակի չեն եղել պաշտպանել։ Օդը բաց էր մնացել երկար ժամանակ, և չէր մատակարարվում ռուսական կողմից։ Պատերազմի կեսերից հետո նոր մատակարարել են։ Ինչու՞ հարցին էլ կարող եք գլխի ընկնել, թե ինչ կպատասխանեմ։ ՀՕՊ-ը համատեղ կառավարման է հանձնված ռուսական կողմին 2017 թվականից։

Գանք դիվանագիտությանը. Ռուսաստանը առաջարկել է «Լավրովյան պլանը»։ Այստեղ պետք է հարց տրվի ամերիկյան և ֆրանսիական կողմին՝ արդյո՞ք իրենք համակարծիք են եղել այս ծրագրի իրականացմանը։ Սա հրապարակային պետք է լինի, որպեսզի այն կամ չվերագրվի ԵԱՀԿ Մինսկի համանախագահող խմբին կամ գոնե իմանանք, թե որ երկիրը դեմ չի եղել կամ կողմ է եղել։

Ակնհայտ է, որ «Լավրովյան պլանին» դեմ է եղել գործող իշխանությունը։ Կարծում եմ, որ դրան նաև դեմ է եղել Սերժ Սարգսյանը, ուղղակի հիմա հանձնելու դիրքերից է հանդես գալիս և ինչպես միշտ անհասկանալի դարձնում իր որակները։ Քոչարյանը և Տեր-Պետրոսյանը «Լավրովյան պլանին» առնվազն դեմ չեն եղել, եթե կողմ չեն եղել։ Բայց ռուսամետությամբ երկուսն էլ առանձնահատուկ են հանդես գալիս։ Լավրովյանի արդյունքում նաև ռուսական խաղաղապահներ պետք է տեղակայվեին Արցախում։ Պլանը միայն հանձնելը չէր, այլ նաև ռուսական զորքի ներկայության ապահովում, որը, ինչպես տեսնում ենք, բնավ խաղաղության երաշխիք չի հանդիսանում։

Եվ ներկայացնեմ մոտիվները, թե ինչու է Ռուսաստանին հարկավոր ղարաբաղյան կոնֆլիկտի շարունակականությունը։ Լավրովյան պլանի մասին պատասխանից հետո, նաև պարզ կլինի, արդյո՞ք Ֆրանսիային և ԱՄՆ-ին նույնպես հարկավոր է այս կոնֆլիկտի գոյությունը, ինչին կասկածում եմ։

Ռուսաստանի մոտիվացիան հետևյալն է՝ Այսրկովկասում իր զորքով ներկայությունը ապահովել, որպեսզի բոլոր երկրների վրա ազդեցություն ունենա և թույլ չտա կամ առնվազն վերահսկի ԵՄ-Ասիա կապը։

Կոնֆլիկտի էությունը մեզ համար Արցախի ինքնորոշումն ու հայապահպանությունն է, իսկ Ադրբեջանի համար տարածքային ամբողջականության հարց է։ Իրականում, այն կարող է դիտարկվել նաև որպես Հայաստանի տարածքային ամբողջականության հարց։ Միակ խնդիրն այն է, որ մենք ընդունում ենք ՀԽՍՀ իրավահաջորդությունը, իսկ Ադրբեջանը՝ 18-20 թթ.-ի, և մեր տարածքային նկրտումները սահմանափակվում են։

Ուրեմն ուշադիր կարդացեք ներկայիս Ադրբեջանի պետության անկախության սահմանադրական հռչակագիրը.

«КОНСТИТУЦИОННЫЙ АКТ АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ

О государственной независимости Азербайджанской Республики

28 мая 1918 года Национальный Совет Азербайджана принял Декларацию о независимости, возобновляя тем самым многовековые традиции государственности азербайджанского народа.» Մնացածը կկարդաք այստեղ, եթե հետաքրքիր է։

Սա այն մասին է, որ Ադրբեջանն ունի իր քարտեզները, որի մասին, որ բարձրաձայնում է Այլիևը՝ Զանգեզուր, էրիվան… և այլն։ Այդ թվերին և դրանից առաջ բոլորս գիտենք, որ պարբերաբար կոտորածներ են եղել մեր ու հարևանների միջև, տարբեր պահերի տարբեր տարածքներ տարբեր ուժերի վերահսկողության տակ են եղել։ Եվ մենք էլ մեր քարտեզներն ու միջազգային ճանաչումներն ունենք, միաժամանակ՝ հաղթող, եթե բանը հասնի քարտեզներին ու քննարկումներին։

Ինչու՞ բանը հասնի կամ չհասնի, քանի որ ամեն հնարավոր առիթին ռուսական կողմի դրդմամբ տեղի են ունենալու բախումներ, պայմանավորված հանդիպումները չեղարկվելու են, կոպտությունների ու կոշտությունների դաշտ է մտնելու դիվանագիտությունը, որպեսզի կարգավորման չգնա։

Եթե լուծվի այս կոնֆլիկտը, ապա մեր տարածաշրջանի երկրները կսկսեն լրջագույն ապրանքաշրջանառության ու տարանցման դառնալ ԵՄ-ից Ասիա ու ներդրումային վայրեր, ինչը իրենից ենթադրում է անվտանգության երաշխիքների մեծացում, ինչը նշանակում է բարձր եկամուտներ և զորությունների ձեռքբերումներ, կապիտալի արտահոսքի դադարեցում, ինչպես նաև ինքնիշխանության, անկախության հաստատում, ինչը նշանակում է ազատություն։ Ռուսական զորքի հեռացում։ Ազատություն կոնֆլիկտից և Ռուսաստանից։

Բախումների հետագա կանխման և հաշտության կարևորագույն քայլերը դեմարկացիան և դիլիմիտացիան են։ Դրանք մեզ անհարժեշտ են։ Սակայն դրանք նույնպես չեն լինելու, քանի որ սեղանին չի դրվելու քննարկելիքը։ Ադրբեջանը նաև, ըստ վերոգրածներիս, ոչ կոնստրուկտիվ, անկախության հռչակագրվով կոնֆլիկտոգեն համակարգն է ներկայանցում, որը Հայաստանից փորձելու է խլել տարածքները։ Դա իրենց պետության առաքելությունն է։ Հայաստանի առաքելությունը ըստ հռչակվածի պաշտպանությունն է՝ պաշտպանել իր ունեցածը, ներառյալ Արցախը։

Աշխարհը, սա տեսնում է։ Կրկնում եմ, եթե իրենք էլ չեն առաջնորդվում այն բանով, որ այս կոնֆլիկտը շարունակվի, ինչ-որ շահերից ելնելով, ապա հատկապես աշխարհի ժողովրդավարությունները պարտավոր են մեզ օժանդակել

ա. որպեսզի ոչ մի կերպ կոռումպացված, ցեղասպան ու ահաբեկիչ բռնապետերը չկարողանան ժողովրդավարության պարտության իմիտացիա ներկայացնեն,

բ. որպեսզի և՛ մենք, և՛ իրենք ազատվենք կոռումպացված պետությունների ազդեցություններից և մեր բան ու գործը չլինի ինչպես հարձակվել կամ պաշտպանվել, այլ ինչպես մարդկությանը պիտանի լինենք, ինչպես ուղևորվենք տիեզերք, ինչպես պայքարենք հիվանդությունների դեմ, ինչպես հաղթահարենք երջանկությանը խոչընդոտող արատներն ու ճգնաժամերը,

գ. որպեսզի հակառակորդ հարևանները ոչ թե մտածեն ինչպես մեզանից խլեն որևէ տարածքներ, սեփականություններ ու կյանքեր, որը իրենց վրա անհամեմատելի թանկ նստի, այլ ինչպես վերաձևակերպեն իրենց պետության մոդելը, և ինչպես գնան դեպի խաղաղության, ինչպես արել են եվրոպական երկրները։

Եվ ցնդաբանությունն այն է, որ մեր կոռումպացված վերլուծաբանները, ուժերը և անհատները ամեն ինչ անում են, որ մենք որպես ժողովուրդ մեզ ամեն կերպ ատենք, ամեն կերպ մեղավոր համարենք, բայց ոչ երբեք կոնֆլիկտը ստեղծողներին ու կառավարողներին։ Դա էլ իրենց փեշակն է։ Եթե հնարավոր լիներ այս ներքին ինքնահոշոտման դադարեցումը, մենք նույնիսկ կարող էինք չսպասել այլ ժողովրդավարությունների օժանդակությունը, քանի որ մեր ռազմական ու դիվանագիտական դիմադրողականությունը ոչ մի կերպ չէր կոտրվի։ Իսկ հիմա ժողովրդավարությունների առաջին օգնությունը կլինի Հայաստանին, որպեսզի դիագնոզը տալուց հետո այս բացիլներին հերթով թվարկեն, որոնք տարիներ շարունակ սնվել են իրենց տված հնարավորություններից, սակայն մշտապես հարվածել ու հայհոյել են հենց իրենց։

Եվ ի վերջո, կոնֆլիկտը կլուծվի, բայց շատ կարևոր է․ ժողովուրդների հաղթանակ՝ ժողորդավարության միջոցով, թե՞ ուժի և սպառնալիքի միջոցով հաղթանակի իմիտացիա»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ