Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատրաստվում են պահանջել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը։
Այս մասին հայտնեց ՀԴ-ից Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց Ալեն Սիմոնյանի կողմից գերիների վերաբերյալ հայտարարությունը, ասելով, որ այն ցավ ու տառապանք է պատճառում ու նաև թուլացնում է ՀՀ պաշտպանությունը։ Պատգամավորը կարծիք հայտնեց նաև, որ Սիմոնյանը չի կարողանում ԱԺ-ում պահպանել կարգուկանոնը։
«Հայաստան» խմբակցությունը Սիմոնյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ նախագիծ կբերի Խորհրդարան։
«Պատիվ ունեմից» Թագուհի Թովմասյանն ասաց, որ իրենք միանալու են ԱԺ նախագահի հրաժարականի պահանջին։