fbpx
Աշխարհ

Իրանը հայտարարել է հրթիռային ու տիեզերական ծրագրերը շարունակելու մասին

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչին ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարել է, որ Իրանը շարունակելու է զարգացնել իր ազգային հրթիռային ու տիեզերական ծրագրերը։

Այս մասին հայտնում է TASS-ը։

Ռավանչին ընդգծել է, որ բալիստիկ հրթիռների ու տիեզերական սարքերի արձակումը անհրաժեշտ են անվտանգության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ոլորտում երկրի շահերը պաշտպանելու համար։

Նա ասել է, որ հրթիռային ծրագրի մշակումը երկրի անքակտելի իրավունքն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ