fbpx
Քաղաքականություն

2022-ին սկիզբ կդրվի` իմպերիայից վերջնականապես կտրվելու, առաջին դողացող բայց իրական քայլերը․ Վարդանյան

Հրանտ Վարդանյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ

2022-ին սկիզբ կդրվի` իմպերիայից վերջնականապես կտրվելու, առաջին դողացող բայց իրական քայլերը:

Ավարտվում է հայկական դարավոր անպետականության ժամանակաշրջանը:

2022-ից Հայաստանը դուրս է գալու,ազատվելու է հազարամյա մղձավանջից։ Էլ չենք հյուծվելու, թալանվելու,խեղվելու, լալկանությունը այլևս դրոշ չի լինելու։ Հայը չի լինելու օտարի ձեռքի քոծ սեփական հողի վրա։ Օտարախեր քաղաքական գործիչները,դրանց բայղուշացած, հիվանդագին հոգևվիճակը հոդս է ցնդելու, դրանց պատվերով համերգները այլևս բեմ չեն գտնելու Հայաստանում:

Որովհետև Հայաստանը մի երկիր է, որը կա, եղել ու պահպանվել է`անկախ նրա պատմության ընթացքում ունեցած, ազգանվեր թե ապաշնորհ,խառնակիչ թե օտարապաշտ առաջնորդների կառավարումից,անկախ մեր թափառականի ապրելակերպից:

Հայաստանը մի երկիրը է,  միշտ կա` անկախ նրանից թե մենք հայերս, ինչքան հանճարեղ կամ նվազ ենք եղել մեր պատմության բոլոր ժամանակաշրջաններում:

Հայաստանը մի երկիր է,որը մեծացել ու փոքրացել է, ճնշվել ու ավիրվել է, բայց իր հավերժական ճամփին կանգնած է մինչ հիմա ու չի կործանվելու` ինչքան էլ կռան ոմանք:

Շատերը կհարցնեն, ինչի՞ հիման վրա ես այդքան վստահ։ Այսքան խառը, իրարամերժ հասարակության,հաճախ վախկոտ ու անորոշ պետական գործիչների,այս ցածրորակ գզվրտոցների ֆոնին,ո՞նց կարող է այդպես վստահ լինես:

Իմ վստահությանս պատճառը վաղուց մենք չենք,ոչ էլ մեր ցնցումներից ու ստրեսներից երբեմն փայլատակող կամ խամրող ուղեղները:Վստահությանս, հաստատակամ լինելուս պատճառը պատից պատ իրենց խբող, լավ ու վատ քաղաքական գործիչներն էլ չեն:

Իմ վստահությանս պատճառը Հայաստան անվամբ, անկրկնելի ու վեհ մեր հայրենիքն է, որը մի ամբողջություն է, նա ունի իր ուրույն ճանապարհը,նպատակն ու նշանակությունը` անկախ մեր հերոսական կամ ճիվաղ պահվաքից:

Եթե անգամ ամբողջ աշխարհը դուրս գա Հայաստանին դեմ, միևնույնն է տիեզերքը այսուհետ նրա կողմն է բռնել,Հայաստանի հոգևոր վերելքն ու վերածնունդն անխուսափելի է,այն մի գեղեցիկ օր կվերադառնա իրական կենսական տեսքին ու կվերափոխվի`

ՆՈՐ, ԶԱՐԳԱՑՈՂ ՈՒ ԲՆԱՊԱՇՏ ՀԱՅԱՍՏԱՆ:

Սա զուտ երազանք չի,ոչ էլ անհատիս խորը ցանկությունն է միայն:
Ինքս շատ հարցեր ունեմ թե ո՞նց, բայց զգացողությունս անկասկած ու հաստատ է,ավելի քան համոզված եմ որ ոտքի ենք կանգնելու, անսպասելի ու շատ արագ:

Ըստ իս՝ մենք մեծ մեղք ենք գործել քանդելով հին տաճարները,իսկ քրմերի խոսքը անեծքի պես կախվել է մեր գլխին երկու հազարամյակ,ուղղակի լրանում է նրանց խոսքի ազդեծության ժամանակը։ Մենք շատ թանկ վճարեցինք այդ դավաճանության պատճառով,մենք դավաճանեցինք ինքներս մեզ։Իզուր չի ,որ այսօր բոլորը բոլորին դավաճան են ասում,որովհետև ենթագիտակցաբար այդ զգացողությամբ արդեն երկու հազարամյակ ենք ապրում,մենք մեր ձեռքով ենք քանդել մեր տունն ու հավատը։

Վերջանում է անորոշ ապրելու,վախերից ստելու,կեղծ արժեքներ կերտելու ժամանակը։Այսուհետ ամեն բան բաց է ու բաց է լինելու։

Հ.Գ.

Հայսատանն այն երկիրն է, ով որոշել է,որ ինքն է տերը երկրի,նա է փոխելու անտերությանը մատնված դարավոր ճակատագրի հունը:Վերջանում է նրան փակի տակ պահելու ժամանակը:

Երանի նրանց, ովքեր տեսնում ու հավատում են վաղվա Հայաստանի վերելքին,ովքեր կասկած չունեն դրանում` մնացածը մեր քրտնաջան աշխատանքի, կառուցողական մտքի,ճարտարապետական ճշտգրտությամբ է կառուցվելու:

Վաղը տեսնելուց, գործը մանրակրկիտ կազմակերպելուց, պետականաշեն ու կառուցողական ժողովրդավարությամբ, մեր սեփական հեքիաթին հավատալուց, պարզ տեսնելուց է կախված ամեն բան:

Հայաստանն այն երկիրն է, որը հոգնեց մեր կասկածներից, մեր վախերից, մեր լացերից, բողոքներից, իրար չլսելուց, իրար չտեսնելուց, մեր անունակությունից:

ԻՆՔՆ Է ԱՅՍՈՒՀԵՏ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԲԱՆ`ԻՆՔՆ Է ԲՈԼՈՐԻՍ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԻՐ ՇՈՒՐՋ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ