«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում որոշ մանրամասներ է ներկայացրել՝ կապված երեկ շրջանառվող այն տեղեկության հետ, ըստ որի՝ հայերը 2 ադրբեջանցու են գերի վերցրել։
«Ռուսաստանյան զինվորականները պահանջել են իրենց հանձնել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում գերի վերցված Ադրբեջանի երկու զինվորականներին, ինչը, ի պատիվ տեղում ծառայություն իրականացնող սպաների` չի արվել։
Ընդորում, թե՜ գերի վերցնելը և թե՜ ռուսներին չհանձնելը արել են մի ստորաբաժանման ծառայողներ, որոնք (ստորաբաժանման կազմով) հանրությանը, որպես քաղաքացի, աչքի են ընկել բոլորովին այլ իրադարձությունների ժամանակ։ Ավելին, այդ ստորաբաժանման ծառայողները ունեցել են սովորականից տարբերվող վերապատրաստում, որը, ինչպես տեսնում ենք, դրական է անդրադարձել իրենց պրոֆեսիոնալիզմի վրա։
Առակս կցուցանե, որ այն զինվորականը, որը նաև լավ քաղաքացի է ու լավ կրթված է` նաև լավ զինվորական է։
Հ.Գ. Իսկ թե ինչու են ռուսները (որոնք մի ամիս առաջ չեն միջամտել Հայաստանի տարածքից մեր զինվորականների գերևարմանը) փորձել խոչընդոտել Հայաստանի տարածքում Ադրբեջանի զինվորականների գերևարմանը` ենթադրեք ինքներդ», – գրել է Իոաննիսյանը։