Երևանի նոր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է: Քաղաքապետարանում փակ, գաղտնի քվեարկությամբ ավագանու անդամների մեծ մասը կողմ է քվեարկել նրա թեկնածությանը: Հ. Սարգսյան Երևանի քաղաքապետ ընտրվեց 44 «կողմ» և 10 «դեմ» ձայներով:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն քաղաքապետ Հայկ Մարությանին այն հնարավորության համար, որ նրա հետ համատեղ աշխատանք ենք իրականացրել: 3 տարիների ընթացքում սկսել ենք տարբեր բարեփոխումներ տարբեր ոլորտներում: Այն բարեփոխումները, որ սկսել ենք և ընթացքի մեջ էին, շարունակելու ենք՝ ի բարօրություն Երևան քաղաքի»,- ասաց Հրաչյա Սարգսյանը: