fbpx
Հասարակություն

Հայաստանի մի շարք ավտոճաապարհներին մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Նշվում է, որ մերկասառույց է առկա Արագածի, Սպիտակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին։

Ըստ աղբյուրի՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են։

Նշվում է նաև, որ ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ