fbpx
Գիտություն

АвтоВАЗ-ը բացահայտել է երկար սպասված նորույթների թողարկման ժամկետները

Ռուսական АвтоВАЗ ընկերությունը նախատոնական հայտարարություն է արել՝ պաշտոնապես բացահայտելով նոր սերնդի Lada Niva Legend (4×4) մոդելի թողարկման ամսաթիվը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, ռուսական մեքենաշինական հսկայի ղեկավար Նիկոլյա Մորը տեղեկացրել է, որ «Նիվա»-ն երկար սպասված սերնդափոխության կենթարկվի 2024 թվականի մոտ: Բացի այդ, 2025 թվականին Lada-ն պատրաստվում է համալրել շարքը 4 «բոլորովին նոր մոդելով»:

2023 թվականի նախատեսում է թողարկել B-շարքի երկու մոդել, իսկ 2025-ին կկայանա C- շարքի նորագույն քրոսովերի դեբյուտը:

Նոր սերնդի Lada Niva-ն կկառուցվի Renault խմբի CMF-B հարթակի հիման վրա, որն ընկած է Sandero և Logan երրորդ սերնդի մոդելների հիմքում: Մորի խոսքով՝ 2026 թվականին կհայտնվի Grand Niva առավել երկար մոդելը:

Niva Legend-ի երկու տարբերակն էլ՝ ստանդարտ և երկարացված, պատրաստվում են վաճառքի հանել Եվրոպայում: Նախնական գնահատումներով՝ բազային տարբերակը կարժենա 12-16 հազար եվրո, իսկ մյուսը՝ 20 000 եվրո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ