Իտալիայում, Ավիանո քաղաքի հիվանդանոցային կենտրոններից մեկում 65 տարեկան հասակում վախճանվել է հայտնի լրագրող, հայտնի քաղաքական գործիչ Դևիդ Սասոլին, ով Եվրոպական խորհրդարանի գործող նախագահն էր։
Մահվան մասին լուրը RaiNews24-ի եթերում ասել է Սասոլիի մամուլի խոսնակ Ռոբերտ Կուիլոն։
Նա նշել է, որ մահը վրա է հասել իմունային համակարգի դիսֆունկցիայի պատճառով։ Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։
Աղբյուրը հայտնում է, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի 26-ին, Սասոլին հոսպիտալացվել էր։