Հունվարի 10-ից 11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Երևան-Սևան ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Արագած և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը:
Կա 1 տուժած և 1 զոհ: