fbpx
Սպորտ

Ջոկովիչը պարտվել է դատարանում․ նա շուտով կարտաքսվի Ավստրալիայից

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, ով ավելի վաղ ձերբակալվել էր՝ առանց պատվաստման ու պատվաստումից բացառության ոչ բավարար պատճառաբանությամբ Ավստրալիա մուտք գործելու համար, դատարանում պարտվել է գործը։

Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին հունվարի 5-ին, երբ թենիսիստը մուտք էր գործել Մելբուրն։ Ջոկովիչը պետք է մասնակցեր Ավստրալիայի բաց առաջնությանը։ Ձերբակալումից հետո կրկնակի անգամ չեղարկվել է նրա մուտքի վիզան

Այսպիսով, Ջոկովիչի պաշտպանները միջնորդել էին դատարանին՝ վերականգնել թենիսիստի վիզան, սակայն նրանց չի հաջողվել դա անել ու Ջոկովիչը պարտվել է գործը։

Այս մասին գրում է լրագրող Բեն Ռոտենբերգը։

Նա նշում է, որ մոտ ժամանակներս աշխարհի առաջին ռակետը կարտաքսվի Ավստրալիայից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ