ԱՄՆ իշխանությունները մտադիր են մոտ ապագայում ամերիկյան զորքերի լրացուցիչ զորակազմ ուղարկել Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ-ի անդամ երկրներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է The Guardian-ը։
Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկելու 8500 զինվորական, սակայն դեռ որոշում չէր կայացվել։
«Խոսքը մարտական, հետախուզական, ավիացիոն, բժշկական և տրանսպորտային ստորաբաժանումների մասին է»,- ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբի։