fbpx
Իրավական

Ոստիկանների բացահայտման արդյունքում հայտնաբերվել է թմրանյութ և կռփազենք

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին հունվարի 26-ին:

«Երեկոյան ժամը վեցին, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Ջերմուկի Ազատամարտիկների փողոցից բերման ենթարկեցին չորս երիտասարդի` «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ: Երեքը Արտաշատի բնակիչ էին, մեկը` Երևանի: 27-ամյա երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Հայտնաբերվեց նաև կռփազենք:

Ըստ նրա` կռփազենքն էլ, մարիխուանան էլ իրենն են, իսկ թմրանյութը պատրաստել էր անցյալ տարի իր ցանած և աճեցրած կանեփի թփերից:

«Մերսեդեսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ