Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հետ։ Այս մասին տեղեկացել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Facebook-ի էջից։
Նշվում է, որ ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կառաջադրեն Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։