fbpx
Սպորտ

Իսպանական ակումբներում խաղացած վենեսուելացին՝ Փյունիկում

Վենեսուելայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդեր Գոնսալեսը տեղափոխվել է հայկական «Փյունիկ»։

Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ 29-ամյա պաշտպանն իր կարիերան սկսել է «Կարակասից», այնուհետ հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են՝ շվեյցարական «Յանգ Բոյզը», իսպանական «Ուեսկան», «Էլչեն», «Միրանդեսը», «Մալագան» և այլն։

Գոնսալեսը հավաքականում անցկացրել է 58 հանդիպում ու դրանց ընթացքում դարձել է մեկ գոլի հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ