fbpx
Տնտեսություն

Մոսկվայում կներկայացվեն 15 ընկերությունների հայկական գինիները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարության Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը աշխատանքային այցով մեկնել են Մոսկվա՝ «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին հայ արտադրողների կողմից ներկայացված «միասնական հայկական տաղավարի» աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

«Նախատեսվում են հանդիպումներ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության, ԵԱՏՄ ագրոաարդյունաբերական բլոկի, Х5 Group ընկերության, Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) ներկայացուցիչների հետ։

Պատվիրակության անդամները Մոսկվայում կմասնակցեն նաև «Հայկական գինու օրեր» միջոցառմանը։ Ցուցահանդեսին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ազգային միասնական տաղավարով կներկայացվեն 15 ընկերությունների հայկական գինիները»,- ասվում է հաորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ