fbpx
Գիտություն

Apple-ը ներկայացրել է նոր iPhone SE մոդելը

Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է նոր iPhone SE մոդելը, որի արժեքը սկսվում է 430 դոլարից։ Այս մասին գրված է Apple-ի պաշտոնական ալիքով։

iPhone SE-ն Apple-ի ամենամատչելի սմարթֆոնն է՝ հիմնված է A15 Bionic մեկ չիպային համակարգի վրա, որն օգտագործվում է iPhone 13 սերիայի սմարթֆոններում։

Նորույթը ստացել է գերամուր Ceramic Shield ապակի։ Էկրանն ունի 4,7 դյույմ անկյունագիծ: Էկրանի ներքևում տեղադրված է Touch ID մատնահետքի սկաներ: Սմարթֆոնը ստացել է 12 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ, սակայն դրանում կայունացում չկա։

Մոդելը հասանելի կլինի Dark Night, Shining Star և (PRODUCT) RED գույներով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ