ՀՀ առողջապահության նախարությունը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում, Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, «Առողջապահություն և սոցիալական ծրագրեր» խորագրով հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները։
«Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում, առողջության առաջնային պահպանման օղակը` որպես առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգիր հիմք, բժշկական հաստատությունների մատուցած ծառայությունների որակի բարձրացում, հիմնանորոգման աշխատանքներ:
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հայ-ֆրանսիական համագործակցության հիմնական ուղղություններին և ձեռքբերումներին.
Ուռուցքաբանություն
Փոխըմբռնման հուշագիր` Ֆրանսիայի Goustave Roussy առաջատար ուռուցքաբանական կենտրոնի հետ, որը ենթադրում է մասնագետների կանոնավոր այցելություններ, խորհրդատվություն, կարողությունների հզորացում, համատեղ գիտական ուսումնասիրությունների և վիրահատությունների իրականացում:
- Առողջապահության նախարարությունը դիմում է մանիպուլատիվ հնարքների․ Փաստահավաք խումբ
- ՀՀ Առողջապահության Նախարարությունը անդրադարձել է վճարովի հիմունքներով կորոնավիրուսային թեստավորմանը
Հետպատերազմյան շրջանում հիմնադրված Santé Arménie նախաձեռնության շրջանակներում համատեղ ծրագրեր` հետազոտական կենտրոն, ռեգիստրներ, SOS Սյունիքի գյուղեր, Գորիսի վերականգնողական կենտրոն, հոգեկան առողջության նախագիծ, Santé Arménie բժշկական ակադեմիա, համատեղ գիտական հետազոտություններ.
«Քույր հիվանդանոցների» ստեղծում` գիտելիքի և փորձի փոխանակման, փոխայցերի, համատեղ գիտական և մասնագիտական աշխատանքների, մեթոդական նյութերի, ուղեցույցների մշակման, համատեղ ծրագրերի և համաժողովների իրականացման միջոցով.
Համագործակցության ծրագրեր` «Ազնավուր» հիմնադրամի և առողջապահության նախարարության միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ: